Սերբիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին: Այս մասին գրում է Marca-ն:
Մարտ ամսին ֆուտբոլիստը Բելգրադում խախտել էր կարանտինը. դրա համար նրան 6-ամսյա ազատազրկում է սպառնում:
Ավելի վաղ 22-ամյա հարձակվողը թույլ տված խախտման համար 30 հազար եվրոյի չափով տուգանք էր վճարել:
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 4 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: