ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը տանտիրոջ կարգավիճակում Լեհաստանի Տիխի քաղաքում կմրցի Վրաստան հավաքականի հետ:
Այսօր կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Պատասխանելով հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մասին, մարզիչը նշեկ է, որ իր տրամադրության տակ գտնվող կիսապաշտպաններից շատերը կարող են հանդես գալ նաև պաշտպանությունում:
«Գևորգ Ղազարյանն այս պահին վերականգնվում է վնասվածքից և չի մասնակցի Վրաստանի դեմ խաղին, սակայն հուսով ենք, որ նա պատրաստ կլինի Էստոնիայի դեմ հանդիպմանը»,-ասել է Կապառոսը:
Հիշեցնենք, որ Կապառոսը խոսեկ էր նաև Մխիթարյանի վերադարձի և Վրաստանի հավաքականի մասին:
























































