«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, որը պայքարում է լեյկեմիայի դեմ, առաջին մամուլի ասուլիսն է տվել հունիսից ի վեր, երբ հայտարարեց իր հիվանդության մասին.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ իմ վիճակի հանդեպ ցուցաբերած հարգանքի համար: Վերջին 4 ամիսը լուրջ փորձություն էր ինձ համար: Հիմա ես ցանկանում եմ խոսել իմ առողջության մասին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր օգնել են ինձ: Միայն նրանք, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, գիտեն, թե որքան դժվար է դրա դեմ պայքարելը: Հոգնել եմ լաց լինելուց:

Երբեք ինձ հերոս չեմ զգացել: Ես պարզապես մարդ եմ: Այս հիվանդությանը չի կարելի հաղթել միայն տղամարդկություն ցուցաբերելով: Ոչ մի ամոթալի բան չկա, հիվանդը չպետք է կորցնի ապրելու ցանկությունը: Այս հիվանդությանը, այս սրիկային հաղթելու համար համբերություն է պետք: 4 ամիս սենյակում անցկացնելը, փողոց դուրս չգալը հեշտ չէ:
Որքան ինձ ավելի լավ եմ զգում, այնքան մեծանում է հույսը դառնալու ավելի լավ մարդ, քան ես նախկնում էի: Նախկինում համբերությունն իմ ուժեղ կողմը չէր, իսկ հիմա դա պարգև է, որը ես պետք է ընդունեմ: Վայելում եմ ամեն րոպեն»,- ասել է Միխայլովիչը: