«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Սերբ մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
51-ամյա Միխայլովիչը 2019 թվականի հունվարից է գլխավորում «Բոլոնիան»: Այս մրցաշրջանի մեծ մասն նա բաց է թողել արյան քաղցկեղի դեմ պայքարի պատճառով: