Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում 1:2 հաշվով պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:
60-րդ րոպեին Ֆալչինելին խփեց իր թիմի 2-րդ գոլը: 71-րդ րոպեին Մաիլսոն Լիման կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել Կամպանյայի թիմին չհաջովեց: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը կրկնեց նախորդ տարի եվրագավաթներում ցույց տված լավագույն արդյունքը՝ հասնելով ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլ: