NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 4-րդ խաղում «Մայամի Հիթը» հաղթեց «Բոստոն Սելթիքսին»: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 112:109 հաշվով՝ հօգուտ Մայամիի թիմի:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Թայլեր Հիրոն էր, ով վաստակեց 37 միավոր: Բամ Ադեբայոն դաբլ-դաբլ գրանցեց՝ 20 միավոր և 12 խափանում:
«Սելթիքսից» առավելագույն միավոր վաստակեց Ջեյսոն Տատումը՝ 28 միավոր:
Սերիայում հաշիվը դարձավ 3-1 ՝ հօգուտ «Մայամիի»: