ՈՒԵՖԱ-ն սկսել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականի քվեարկությունը : Երկրպագուները 50 թեկնածուներից կարող են ընտրել 11 ֆուտբոլիստի:
Ցանկացողները կարող են քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: Լավագույն թիմը ընտրելու գլխավոր մրցանակը կլինի երկու հոգու համար VIP ուղևորությունը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանություն: Ինչպես նաև խաղարկվում են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի երկու տոմսեր: