Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղի հաշիվը բացվեց 19-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Ջոն Ֆլեկը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Շեֆիլդը» կրկնապատկեց առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ Լի Մուսեն։
72-րդ րոպեին ՄՅՈւ-ն վերադարձավ խաղ։ 19-ամյա Բրենդոն Ուիլյամսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 77-րդ րոպեին մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Մեյսոն Գրինվուդը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Մարկուս Ռեշֆորդը «կարմիր սատանաների» երրորդ գնդակը խփեց։ Սակայն սա էլ դեռ վերջը չէր։ 90-րդ րոպեին տանտերերը Օլիվեր ՄաքԲարնիի գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեցին։
Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։