«Բարսելոնան» շուտով կհայտարարի «Լիոնի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի մասին: Այս մասին հաղորդում է telegraaf.nl-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս: Սպասվում է, որ տեղափոխության մասին կհայտարարվի այս շաբաթ:
Ավելի վաղ Դեպայը հայտնել էր, որ ինքը տեղյակ է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին: