Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի երրորդ տուրի շրջանակում Երևանի «Նոան» հյուրընկալել էր Երևանի «Արարատին»:
Տուրի բացման խաղը գոլառատ ստացվեց: Խաղում վճռորոշ դեր կարող էր խաղալ «Արարատի» նորեկ ու նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ու ռմբարկու Մորի Կոնեն, սակայն «Նոան» այլ պլաններ ուներ:
51-րդ րոպեին Կոնեի ձեռնարկած անցումին հետևեց իվուարցու սուր փոխանցումը, որը եզրափակեց Դավիթ Խուրցիձեն՝ 1-0: 86-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հավասարեցրեց հաշիվը և չտոնեց խփած գոլը: 2 րոպե անց Սիմոնյանը դուբլ ձևակերպեց՝ դնելով խաղի վերջակետը՝ 2-1:
«Նոան» առաջնությունում տարավ առաջին հաղթանակը, իսկ «Արարատը» 2 խաղում ունի մեկ հաղթանակ ու մեկ պարտություն: