Գյումրիի «Շիրակի» արդեն նախկին ֆուտբոլիստ Մորի Կոնեն տեղափոխվել է Երևանի «Արարատ», այդ մաիսն հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Շիրակում»։
Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով: