Իսպանական «Վիլյառեալի» և «Էսպանյոլի» նախկին հարձակվող Վալտեր Պանդիանին իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին, հաղորդում է Jogo-ն:
«Մեսսին «ապտակ հասցրեց» Բարտոմեուին: Եթե կարճ ՝ այսքանը: Եթե ավելի երկար խոսենք, ապա Լեոն մի քանի «ապտակ հասցրեց» Բարտոմեուին:
Կատալոնական ակումբը նման նախագահ չպետք է ունենա: Այդ տղան քանդում է ամենը, կարծես «Ռեալից» ուղարկված թաքնված գործակալ լինի:
Բարտոմեուի նմանները անցողիկ են, իսկ Սուարեսը և Մեսսին կմնան երկրպագուների հիշողության մեջ»,- ասել է ուրուգվայցի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը լքում է «Բարսելոնան» և մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն, իսկ Մեսսիին մինչև պայմանագրի ավարտը ՝ 2021 թվականի ամառ, կմնա «կապտանռնագույնների» կազմում: