Բեռլինի «Հերտայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարող է վերադառնալ Իտալիա: La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, «Ռոման» ցանկանում է ձեռք բերել լեհ հարձակվողի տրանսֆերը, բայց գերմանական թիմը տրանսֆերից ցանկանում է ստանալ 25 մլն եվրո:
«Ռոման» ցանկանում է Ջեկոյին փոխարինող գտել, որը հնարավոր է առաջիկայում հեռանա Հռոմից: Հիշեցնենք, որ Պյոնտեկը նախկինում խաղացել է «Միլանի» կազմում:
Պյոնտեկը հունվարին 24 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Հերտա»:




























































