Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» հյուրընկալվել էր ղազախական «Կայրաթին» ու պարտվեց խոշոր՝ 1-4 հաշվով։
Խաղի արդեն 8-րդ րոպեին հայկական թիմի կազմում հաշիվը բացեց Կիրիլ Բոռը, սակայն, 4 րոպե անց տանտերերը հավասարեցրին այն․ գոլի հեղինակ դարձավ Ալիկուլով Գուլջիգիտը։
Այնուհետև, անկյունայինի խաղարկումից հետո մեր թիմի ֆուտբոլիստ Միխայել Կովալենկոն գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գոլ չարձանագրեց՝ համարելով, որ Դենիս Դեդեչկոն փակել էր դարպասապահի տեսադաշտը։
Այս դրվագից հետո մեր թիմը կարծես թևաթափ եղավ, իսկ 35-րդ րոպեին մրցակցի փորձառու ֆուտբոլիստ Վագներ Լավը առաջ մղեց իր թիմին։
Ընդմիջումից հետո՝ 70-րդ րոպեին Լավը ևս մեկ գնդակ ուղարկեց Վիմերակտիի դարպասը։ Իսկ խաղի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Լավի փոխանցումից հետո գնդակը դիպավ Դենիս Դեդեչկոյին ու հայտնվեց սեփական դարպասում։ Այս գոլը, սակայն գրանցվեց Էսսեոլայի հաշվին։
«Կայրաթի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը իր թիմի հետ կշարունակի պայքարը մրցաշարում։