«Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով հետաքրքրված են իսպանական 2 գրանդները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Ռուիսի գործակալը խոսել է այդ մասին․
««Բարսան» ու «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված են Ֆաբիանի ծառայություններով ու փորձելու են գնել նրան 2021 թվականին։ Մենք չենք շտապում որոշում կայացնելու գործում։
Նա ունի նպատակադրվածություն ու իր լավագույնն է ցուցադրելու, որտեղ էլ որ խաղա։ Իր թիմը գիտի այդ մասին»,-ասել է Ռուիսի գործակալը։