«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն մեկնաբանել է Լեո Մեսսիի հնարավոր հեռանալը.
«Մեսսիին սիրում եմ որդուս պես ու նրան ամենալավն եմ ցանկանում: «Բարսելոնան» դա Մեսսին է, և եթե Մեսսին հեռանա, ստիպված պետք է ակումբի անունը փոխեն: «Բարսելոնայի» բախտը բերել է նրա համար, որ Մեսսին այնտեղ է: Ակումբը պետք է ամեն ինչ այնպես անի, որ նա մնա»,-ասել է կամերունցի հարձակվողը:
Նախկինում հաղորդվում էր, որ Մեսսին գոհ չէ «Բարսելոնայի» քաղաքականությունից և մտադիր է հեռանալ ակումբից: Օրեր առաջ «Բարսան» ՉԼ-ի 1/4 եզրափակչում 2-8 հաշվով պարտվեց «Բավարիային»: Վերջին անգամ ակումբը այդքան գնդակ ընդունել էր 1946 թ-ին: