«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո՛Օ-ն խոսել է կլասիկոյի մասին.
«Ոչ ոք չի նայում՝ արդյոք Կրիշտիանու Ռոնալդուն կամ Մեսսին խաղո՞ւմ են, թե՞ ոչ: Բոլորը հույս ունեն միայն, որ իրենց սիրելի թիմը հաղթի:
Ես մասնակցել եմ կլասիկոյին ու գիտեմ, որ դա աշխարհի լավագույն խաղն է, չնայած ես չեմ մասնակցել աշխարհի առաջնության եզրափակչին: «Բարսա»-«Ռեալ» հանդիպումն ավելի լավն է, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
«Բարսելոնան» վատ է մեկնարկել, բայց դա ունիկալ մարտահրավեր է: Ֆուտբոլիստները պետք է օգտվեն դրանից: Նրանք պետք է հասկանան, որ հաղթանակը կարող է 6 միավոր արժենալ»,- ասել է Էտո՛Օ-ն:
Առաջիկա կլասիկոն նախատեսված է հոկտեմբերի 24-ին: