«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: Էտո՛Օ-ն ակնարկել է, որ իրեն ավելի արտակարգ հարձակվող է համարում, քան «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Հոլա՞նդը. նա շատ լավ հարձակվող է: Ես այլ բան չեմ ասի: Բայց, իմ կարծիոքով, Մբապեն ունիկալ ֆուտբոլիստ է, նա կլինի Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին»,- Էտո՛Օ-ի խոսքերն է փոխանցում Cadena Ser-ը:
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: