«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին։
Հիշեցնենք՝ առաջին խաղն ավարտվել է գերմանական թիմի՝ 3-0 հաշվով հաղթանակով․
«Հավատում եմ, որ մենք կարող ենք 3 գնդակ խփել։ Այլապես մենք այստեղ չէինք լինի։ Մենք պետք է հավատանք, որ կարող ենք հաղթանակի հասնել։ Սրան պետք է հավատան ֆուտբոլիստները, որպեսզի պայքարեն դաշտում։
Կասկած չկա, որ սա շատ բարդ նպատակ է։ Չափազանց դժվար կլինի, բայց պատմությունը գիտի խաղեր, երբ ամեն ինչ փոխվել է։ Մենք պետք է հավատանք, որ կարող ենք ինչ-որ առանձնահատուկ բան անել։
Խաղին պետք է ճիշտ տրամադրվածությամբ մոտենանք, ամբողջովին ներդնենք մեր ուժերը դաշտում ու վստահ գործենք։ Դա էլ սպասում եմ իմ տղաներից»,- լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։