Ֆուտբոլի Եգիպտոսի առաջնության մեկնարկային տուրում «Պիրամիդսն» ընդունել էր ԵՆՊԻ-ին:
31-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Մահմուդ Գադը 0:1 հաշվի ժամանակ կատարել է բացառիկ սեյվ: Նկատելով խորքից եկող փոխանցումը՝ դարպասապահը դուրս եկավ տուգանային հրապարակ և գլխով հեռացրեց գնդակը: «Պիրամիդսի» խաղացողը երկրորդ տեմպով կենտրոնից հարված հասցրեց դարպասի ուղղությամբ:
Մահմուդը ֆանտաստիկ արագությամբ հասավ դարպասին և վոլեյբոլային հնարքով հեռացրեց գնդակը: