Միացյալ Նահանգների թենիսի միությունը հաստատել է, որ US Open-ը և Նյու Յորք տեղափոխված Ցինցինատիի Մասթերսը կայանալու են։
Մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ Նյու Յորքը ներկա պահին ԱՄՆ-ում ամենաանվտանգ տեղերից է կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից։
USTA-ի ներկայացուցիչ Քրիս Ուիդմայերը մեկնաբանել է խաղացողների այն մտահոգությունը, որ Միացյալ Նահանգներում խաղալու դեպքում նրանց պարտադիր կարանտին է սպասվելու եվրոպական երկրներ վերադառնալիս․
«Մենք առաջ ենք գնացել մեր բանակցություններում եվրոպական երկրների հետ, որոնք կանեն այնպես, որպեսզի խաղացողների մոտ խնդիրներ չլինեն»,-գրել է Ուիդմայերը Twitter-ի իր էջում։
Ցինցինատիի մասթերսը սկսվելու է օգոստոսի 22-ին, US Open-ը՝ օգոստոսի 31-ին։