Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետան ցանկանում է ԱՊԼ-ում խաղալ , տեղեկացնում է Mirror-ը:
«ԱՊԼ-ն հրաշալի լիգա է, որտեղ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
Գիտեմ, որ այնտեղի մի քանի ակումբներ հետաքրքրված են իմ ծառայություններով»,- ասել է Պակետան:
Հիշեցնենք, որ Պակետայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան»:
Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 25-30 միլիոն եվրոյի դիմաց: