2019/20 մրցաշրջանում «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն դարձավ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր:
Այսօր տեղի կունենան Սերիայի Ա-ի եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումները: Իտալիայի առաջնությունը միակ մրցաշարն է, որը դեռևս ավարտված չէ:
«Յուվենտուսը» հրապարակել է իր հայտացուցակը «Ռոմայի» դեմ խաղի համար, որում չի ընդգրկվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն․ պորտուգալացին Իմոբիլեի միակ հնարավոր մրցակիցն էր այս մրցավազքում:
Իմոբիլեն իր ակտիվում ունի 35 գոլ, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 34, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 31: