Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ։ Սակայն այդ հանդիպումը չեղարկելու որոշում է կայացվել։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի օգոստոսի 6-ին սեփական հարկի տակ։ Մրցակիցը «Փյունիկն» է։
Այդ խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։




























































