ԱՊԼ-ի մի քանի ակումբներ կպայքարեն «Տրաբզոնսպորի» դարպասապահ Ուգուրչան Չակիրին ձեռք բերելու համար, տեղեկացնում է Sunday Times-ը:
«Նյուքասլը», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» մտադիր են գնել թուրք դարպասապահին:
Նշվում է, որ «Տրաբզոնսպորը» 15 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար:
Թուրքիայի ընթացիկ մրցաշրջանում Չակիրը մասնակցել է 33 հանդիպման ու անցկացրել 2 չոր հանդիպում: