Կորոնավիրուսը ֆինանսական վնասներ է հասցրել ֆուտբոլային բոլոր ակումբներին։ Բացառություն չէ նաև «Ռեալ Մադրիդը»։
AS-ի փոխանցմամբ՝ «Ռեալը» մտադիր է վաճառել Սերխիո Ռեգիլոնին, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Սևիլիայի» կազմում։
«Արքայական» ակումբը պատրաստ է բաժանվել իսպանացի ֆուտբոլիստից, եթե շահեկան ու հարմար առաջարկ լինի նրա համար։