«Միլանի» շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը հրաժարվել է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա ԴԻ Մարցիոյի պաշտոնական կայքը:
Սպասվում էր, որ Ռոդրիգեսը կընդգրկվեր կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի գործարքում, ով ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Միլան»:
Միրանչուկը «Լոկոմոտիվում» է 2013 թ-ից: ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում ռուս հարձակվողը դարձել է 12 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2015 թ-ից հրավիրվում է Ռուսաստանի ազգային հավաքական: