Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի փորձի ձեռք բերել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրալիշին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով, խաղացողի տրանֆերային արժեքը չի նվազել, քանի որ «Ասթոն Վիլլան» պահպանել է իր տեղը Պրեմիեր լիգայում:
Հաղորդվում է, որ «մանկունյացիները» ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: