Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունեց «Միլանին» (2-2):
Խաղի հաշիվը բացվեց 20-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Տեո Էրնանդեսը:
Հանդիպման 34-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը: Գոլը հեղինակեց Ջիովանի դի Լորենցոն:
60-րդ րոպեին Դրիս Մերտենսը ՝ ստանալով Խոսե Կալյեխոնի փոխանցումը, գրավեց Դոնարումայի պաշտպանած դարպասը:
71-րդ րոպեին հյուրերը տասնմեկ մետրանոցի իրավունք ստացան, որն էլ իրացրեց Ֆրանկ Կեսիեն:
Խաղավարտին միլանյան ակումբը մնաց տասը ֆուտոբլիստներով: Կարմիր քարտի արժանացավ Ալեքսիս Սայելմակերսը:
Այսպիսով, «Նապոլին» վաստակեց 52 և գտնվում է 6-րդ հորիզոնականում: «Միլանն» իր ակտիվում ունի 50 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: