Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Միլանը» ընդունում է «Բոլոնյային» (5-1):
Արդեն առաջին խաղակեսի ընթացքում տանտերերը երկու գոլի հեղինակ դարձան ` Սաելմայկերսը և Չալհանողլուն:
«Բոլոնյան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տակեհիրո Տոմիյասուն:
Հանդիպման երկրորդ կեսում էլ «Միլանը» շարունակեց ճնշում գործադրել հյուրերի դարպասի վրա:
Այս անգամ արդեն գոլերը հեղինակեցին ՝ Իսմաել Բենասերը և Անտե Ռեբիչը և Ռաֆայել Լեայոն:
Այսպիսով, «Միլանը» վաստակեց 56 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Բոլոնյան» իր ակտիվում ունի 43 միավոր և գտնվում է 10-րդ դիրքում: