Իտալիայի 34-րդ տուրի շրջանակում «Վերոնան» ընդունեց «Ատալանտային» (1-1):
Առաջին խաղակեսի ընթացքում գոլեր այդպես էլ չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կրիստիան Սապատան:
Ընդամենը 8 րոպե անց, «Վերոնան» հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պեսինան:
Այսպիսով, «Ատալանտան» վաստակեց 71 միավոր և դրանց քանակով հավասարվեց «Ինտերին: «Վերոնան» իր ակտիվում ունի 44 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: