Իտալական «Ջենոայի» հարձակվող Գորան Պանդևը կարծում է, որ «Յուվենտուսի» հաղթարշավը հոգնեցրել է բոլորին, տեղեկացնում է Calcio Italia-ն:
«Արդեն երկար տարիներ նրանք անընդհատ հաղթում են: Այդ չեմպիոնական տիտղոսներն արդեն հոգնեցնում են ինձ:
Ուրախ կլինեմ, եթե «Ինտերը» կամ «Ատալանտան» այս տարի խլեն չեմպիոնական տիտղոսը «Ծեր սինյորայից»:
Դա կբարձրացնի Ա Սերիայի գրավչությունը»,- ասել է Պանդևը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» վաստակել է 77 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ երկրորդ դիրքում ընթացող «Ատալանտային» գերազանցելով 7 միավորով: