Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը կարծում է, որ թիմն արժանի է Ա Սերիայի չեմպիոն դառնալուն, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մենք ֆանտաստիկ ֆուտբոլ ենք ցուցադրում: Իրական հաճույք ենք ստանում ամեն մի վայրկյանից:
Իհարկե, կարող ենք հաղթել Ա Սերիան: «Յուվենտուսը» պետք է անհանգստանա, քանի որ մենք հետևում ենք նրանց»,- ասել է Պաշալիչը:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» վաստակել է 70 միավոր և 7 միավորով զիջում է «Յուվենտուսին» (թուրինյան ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել):