«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը քննադատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, տեղեկացնում է Daily Star-ը:
«Արտետան դժվար թե կարողանա գնել այն ֆուտբոլիստներին, ում ցանկանում է: Նրանք կարող են 200 միլիոն ֆունտ էլ ծախսել, բայց չհայտնվել Չեմպիոնների լիգայում:
Այս ակումբը չափից շատ է հետ մնացել առաջատարներից:
Ջոն Սթոունզի նման պաշտպանը երբեք չի ընտրի «Արսենալը»: Նա կխաղա «Մանչեսթեր Սիթիիում», քանի որ նրանք պայքարում են տիտղոսների համար:
Սթոունզի փոխարեն մենք գնում ենք Դավիդ Լուիզին. ի՞նչ կարող եմ ասել»,- ասել է Մերսոնը: