Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» առաջնության վերսկսմանն ընդառաջ ընկերական խաղեր են անցկացրել:
«Էմիրեյթսում» «Արսենալը» 2-3 հաշվով պարտվել է «Բրենտֆորդին»: Կազմերն ու գոլերի հեղինակների անունները չեն հրապարակվում: Միայն հայտնի է, որ Արտետայի թիմի կազմում խաղացել են Գենդուզին, Լուիզը, Պապաստատոպուլոսն ու Բելյերինը:
«Չելսին» սեփական բազայում նվազագույն հաշվով հաղթել է «Ռեդինգին». միակ գոլը խփել է Պեդրոն: Հայտնի է, որ «կապույտներից» խաղին մասնակցել են Պեդրոն, Կանտեն, Պուլիշիչն ու Լոֆտուս-Չիկը:
ԱՊԼ-ն կվերսկսվի հունիսի 17-ին. «Արսենալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի», իսկ «Չելսին»՝ «Ասթոն Վիլլայի» հետ: