«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կհանդիպի թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին՝ քննարկելու թիմի ձախողման պատճառները:
Լա լիգայի վերջին տուրում «Բարսան» 1-2 հաշվով պարտվեց «Օսասունային»: Վերջին անհաջողություններից հետո Մեսսին «Բարսային» որակել է որպես թույլ թիմ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սետյենը կհեռանա ակումբից: