Արդեն տեղեկացրել ենք, որ Կիկե Սետյենը հեռացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Սետյենի գլխավորությամբ «Բարսան» անցկացրել է 25 խաղ, որից 16-ում հաղթել է, 4 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 5 պարտություն:
Սետյենը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց հունվարին՝ Վալվերդեի հեռացումից հետո:
Կա տեղեկություն, որ առաջիկա օրերին Ռոնալդ Կումանը կգլխավորի «Բարսելոնան»: