«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոյիչկովը կարծում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը սխալ որոշում կայացրեց՝ գլխավոր մարզչի պաշտոնում Էնրիկե Սետյենին նշանակելով.
«Դուք հեռացնում եք Էռնեստո Վալվերդեին, երբ «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, բայց չեք հեռացնում մարզչին, երբ թիմը 0-3 հաշվով պարտվում է «Ռոմային» կամ «Լիվերպուլին»՝ 0-4 հաշվով: Կամ էլ պարտվում է «Վալենսիային»՝ Իսպանիայի Գավաթի եզրափակչում:
Գիտե՞ք՝ ամենից շատ ինչն է մտահոգում: Ծախսվել է 1 մլրդ, բայց ոչինչ նվաճված չէ: Մի ամբողջ միլիարդ: Դա երկու ցենտ չէ:
Դուք հեռացրիք Վալվերդեին, որպեսզի միջակ մարզչի և նրա օգնականի հրավիրեք»,- Ստոյիչկովի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ Սետյենը 2020 թվականի հունվարին է գլխավորել «Բարսելոնան»: 61-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: