Իսպանիայի Լա լիգայում չեմպիոնական պայքարն ավարտված է: Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վիլյառեալին» և առաջնության ավարտից 1 տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը:
«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Օսասունայի» դեմ խաղում: Առաջին խաղակեսից հետո Խոսե Մանուելի խփած գոլը հաղթանակ էր պարգևում «Օսասունային», սակայն երկրորդ խաղակեսի 17-րդ րոպեին Մեսսին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: 75-րդ րոպեին Էնրիկը հեռացվեց խաղադաշտից՝ հյուրերին թողնելով 10 խաղացողով: 94-րդ րոպեին Ռոբերտո Տորրեսը հաղթանակ պարգևեց «Օսասունային»:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 79 միավորով երկրորդն է, իսկ «Օսասունան» 51 միավորով 11-րդ տեղում է:
Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում հաղթեց 2-0 հաշվով ու երկրորդն է: «Սևիլիան» չկարողացավ հաղթել «Ռեալ Սոսյեդադին» ու երրորդն է: «Վալենսիան» 1-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: