Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է կատալոնական ակումբում իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Սա յուրահատուկ ակումբ է, որտեղ խաղալը երազանքի է նման: Ավելիի մասին խոսելն էլ ավելորդ է:
«Ռեալը» կհաղթի Լա լիգա՞ն. ոչինչ: Մենք էլ կնվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը,- ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» կմրցի «Նապոլիի» հետ (1-1. առաջին հանդիպում):
Հավելենք, որ եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքված են չիլիացու ծառայություններով: