Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրալն» ընդունել էր «Օրենբուրգին»: Հանդիպումը կայացել է Եկատերինբուրգի «Եկատերինբուրգ Արենա» ստադիոնում և ավարտվել 1:2 հաշվով:
Առաջին խաղակեսում հյուրերին հաջողվել է երկու գոլ խփել։ Նախ 6-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Ջոել Ֆամեյեն, իսկ հետո ավելացված 1-ին րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Ռիկարդու Ալվեշը։ Հանդիպման երկրորդ կեսին՝ 64-րդ րոպեին, տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվիի ջանքերով։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց հանդիպմանը և 57-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի: