Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացումը հարցականի տակ է։
Այն բանից հետո, երբ այսօր «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի մոտ հաստատվել է կորոնավիրուս, խաղի անցկացումը դարձյալ կասկածի տակ է դրվել։ Այս մասին գրում է Manchester evening news-ը։
Վերջնական որոշումը կայացնելու է Միացյալ Թագավորության կառավարությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպման անցկացումը Անգլիայում հարցականի տակ է, քանի որ Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկում կա։