«Ռեալ Մադրիդի» հարձակվող Մարիանո Դիասը կորոնավիրուսով վարակվելուց հետո Instagram-ում հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է, որ իրեն շատ լավ է զգում։
«Շնորհակալ եմ ձեր բոլոր աջակցող հաղորդագրությունների համար։ Ես ինձ կատարյալ լավ եմ զգում։ Իմ ընտանիքն ու իմ մտերիմները նույնպես լավ են։
Ներկա պահին ես մեկուսացած եմ տանը։ Հույս ունեմ վերադառնալ բնականոն կյանքին շատ շուտով, լինել իմ թիմակիցների ու թիմի հետ շատ շուտով»,-ասել է Մարիանոն։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի հարձակվողի մոտ ախտորոշվել է Covid-19։ Նա ինքնամեկուսացած է տանը ու մեծ հավանականությամբ չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։