Թուրինի «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Պաբլո Դիբալայի ապագայի մասին, տեղեկացնում է Sky Sports Italia-ն:
Նա նշել է, որ «Յուվենտուսն» ամեն ինչ անում է Դիբալայի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար:
Ամենայն հավանականությամբ, արգենտինացին տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ կստանա և երկարաժամկետ պայմանագիր:
«Դիբալան մեր թիմի «Փոքրիկ իշխանն է»»,- ասել է Պարատիչին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 33 հանդիպման և դարձել ՝ 11 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ: