«Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերով: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը թուրինյան ակումբի հարձակվողի համար պատրաստ է առաջարկել 60 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային, որ արգենտինացուն ցանկանում է ձեռք բերել նաև կատալոնական «Բարսելոնան»: