Իրանական «Պերսեպոլիսի» հարձակվող Ալի Ալիպուրը մոտ է ՌՊԼ տեղափոխվելուն, հաղորդում է Persian football-ը:
Ակումբի անունը չի նշվում,սակայն, հայտնի է, որ դա մոսկովյան ակումբներից մեկն է:
25-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև պորտուգալական «Ռիու Ավեն»:
Նշվում է, որ իրանական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և պատրաստ է բաժանվել իր հարձակվողից:
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում Ալիպուրը մասնակցել է 16 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: