«Միլանի» սպորտային տնօրեն Ռիկի Մասսարան բանակցություններ է վարում «Լոկոմոտիվի» հետ՝ Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերի շուրջ, հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, գործարքի մի մասը կարող է դառնալ Դիեգո Լաքսալտը: Միրանչուկի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: Ավելացնենք նաև, որ Միրանչուկի նկատմամբ դեռ վաղուց հետաքրքրություններ ունի «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին:
Միրանչուկը «Լոկոմոտիվում» է 2013 թ-ից: ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում ռուս հարձակվողը դարձել է 12 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2015 թ-ից հրավիրվում է Ռուսաստանի ազգային հավաքական: