Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը: Կոնտեի թիմում դուբլ ձևակերպեց Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սանչեսը:
Լուկակուն բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով խփեց մրցաշրջանի իր 28-րդ և 29-րդ գոլերը: 2019/20 մրցաշրջանն արդեն դարձել է ամենաարդյունավետը 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում: Նախորդ ռեկորդը 27 գոլ էր, որը հարձակվողը խփել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 2017/18 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտեր» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2019 թվականի ամռանը՝ 65 միլիոն եվրոյի դիմաց: