Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հիշել է 2011/12 թթ-ի ՉԼ-ի եզրափակիչը:
Այդ տարի բելգիացին չէր հայտնվել «Չելսիի» հայտացուցակում, իսկ թիմը նվաճել էր ՉԼ-ի գավաթը:
«Դի Մատեոն ասաց, որ ես լինելու են եզրափակչին՝ մարզադաշտում: Նա կարծում էր, որ Մյունխեն պետք է բոլորը գնային: Ես նրան շնորհակալ եմ դրա համար:
Ես միշտ երազել եմ ՉԼ-ի գավաթի մասին: Հաճելի է տոնել նման հաջողությունը թիմակիցներիդ հետ: Իրականում, դա լավ է, երբ դու ընդամենը 19 տարեկան ես:
Ես ուրախ էի ակումբի համար, բայց մինչ օրս չեմ կարողանում ներել Վիլաշ-Բոաշին, ով մրցաշրջանի սկզբում թիմի գլխավոր մարզիչն էր ու ինձ չէր ընդգրկել հայտացուցակում: Ես դա նրան երբեք չեմ ների:
Եթե հաղթանակում ես անգամ մեկ լումա չունեմ, ուրեմն դա իմ գավաթը չէ»,-ասել է Լուկակուն: