«Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է Կիլիան Մբապեի կարիերայի զարգացման հնարավոր տարբերակների մասին.
«Կարծում եմ, որ շուտով Մբապեն կխաղա «Ռեալում»: Ռոնալդուն, լինելով աստղ, տեղափոխվեց Մադրիդ ու դարձավ ավելի ուժեղ: Կարծում եմ, որ Մբապեն կարող է կրկնել նրա ճանապարհը»,-Sport Bild-ին ասել է պորտուգալացի մասնագետը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրեցին, որ Մբապեն առաջիկայում կարող է լքել ՊՍԺ-ն, քանի որ չի հավատում գրանդի նախագծին: Այդ մասին նա հայտնել է նաև ակումբի ղեկավարությանը: Հաղորդվում էր, որ ամենահարմար տարբերակն այս պահին «Ռեալն» է: Ռմբարկուն ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է խաղալ Մադրիդում: